ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Յուստուս Ֆրանցի երևանյան համերգը

    Յուստուս Ֆրանցի երևանյան համերգը

    10.04.2014| 19:42
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 11-ին ներկայացնում է համերգ` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում. ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ (Բրամսի Ակադեմիական նախերգանքն ու 1-ին սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ համերգը Տրիստան Պֆաֆի առաջին երևանյան բեմելն է:
  • Թեև միտումները դրական են

    Թեև միտումները դրական են

    10.04.2014| 18:13
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց ազգային ընտրանու մասնակցությունը վատ չես համարի, մանավանդ եթե նկատի ունենանք վերջին տարիներին հայկական ծանրամարտը համակած ճգնաժամը: Առաջին ծիծեռնակը եղավ 56 կգ քաշային կարգում հանդես եկած Սմբատ Մարգարյանը` երկամարտի բրոնզով (256 կգ) ու պոկում վարժության ոսկով (147 կգ):
  • Լրագրողների պաշտպանության կոմիտեն ՈՒկրաինայից պահանջել է չխոչընդոտել ռուսական ԶԼՄ-ներին

    Լրագրողների պաշտպանության կոմիտեն ՈՒկրաինայից պահանջել է չխոչընդոտել ռուսական ԶԼՄ-ներին

    10.04.2014| 16:58
    Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ ուկրաինացի սահմանապահները խոչընդոտել են ռուս լրագրողների մուտքը ՈՒկրաինա:
  • Անկախության հետ միասին Շոտլանդիան կստանա 143 միլիարդ ֆունտ պարտք

    Անկախության հետ միասին Շոտլանդիան կստանա 143 միլիարդ ֆունտ պարտք

    10.04.2014| 16:18
    Եթե Շոտլանդիան անկախություն ձեռք բերի Մեծ Բրիտանիայից, ապա նոր երկրի պետական պարտքը կկազմի 143 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Այդ գումարը կազմում է Մեծ Բրիտանիայի պարտքի մի մասը, որն ընդհանուր առմամբ կազմում է 1,7 տրիլիոն ֆունտ: Փորձագետների կարծիքով` Էդինբուրգը միայնակ չի կարող վճարել ամբողջ պարտքը:
  • ԽՍՀՄ-ի փլուզման մեջ իր դերի քննարկումը Գորբաչովը համարում է հիմարություն

    ԽՍՀՄ-ի փլուզման մեջ իր դերի քննարկումը Գորբաչովը համարում է հիմարություն

    10.04.2014| 15:45
    ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հիմարություն է որակել Պետդումայի մի քանի պատգամավորների կոչը` դատելու իրեն ԽՍՀՄ փլուզման համար: Քաղաքագետի կարծիքով` նման նախաձեռնությունները պատմական փաստերի տեսանկյունից «լիովին չհիմնավորված են» և «արտացոլում են մի քանի պատգամավորների անձնական PR անելու ձգտումները»:
  • Կկայանա ԻՏՁՄ համագումարը

    Կկայանա ԻՏՁՄ համագումարը

    10.04.2014| 15:06
    Ապրիլի 11-ին կկայանա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարը: Համագումարին կներկայացվի միության 2014-2018թթ. ռազմավարությունը, կկայանան ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ԻՏՁՄ 2013 թվականի հաշվետու զեկույցը և 2014թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:
  • Աջակցենք քաղբանտարկյալներին

    Աջակցենք քաղբանտարկյալներին

    10.04.2014| 14:07
    Ապրիլի 11-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին նվիրված բարեգործական համերգ: Մուտքն ազատ է:
  • «Այն ինչ ասվում է եվրոպական ալիքներով, խոսքի ազատություն է, ռուսական ալիքներով ասվածը` հակաքարոզչությո՞ւն»

    «Այն ինչ ասվում է եվրոպական ալիքներով, խոսքի ազատություն է, ռուսական ալիքներով ասվածը` հակաքարոզչությո՞ւն»

    10.04.2014| 14:01
    Ռուսական «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվում է «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելություն», ինչն «առավել ակնհայտ է դարձել» վերջին ամիսներին ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
  • Սերժ Սարգսյանը 2018-ին չի առաջադրվի

    Սերժ Սարգսյանը 2018-ին չի առաջադրվի

    10.04.2014| 13:57
    «… Ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար»,-այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին

    10.04.2014| 13:46
    Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը մշակվել է հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: